ՀՏՀ

ԻՆՉ Է ԼՈՅԱԼ ԲՈՆՈՒՍ ՔԱՐՏԸ

Հայաստանում Loyal bonus card-ը մեկն է այն կուտակային համակարգերից, որը Ձեզ տալիս է լրացուցիչ եկամուտ՝ 1. Ձեր ամենօրյա ծախսերից։ Loyal bonus card-ը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ տարբեր 2.,որոնք կարող եք օգտագործել շատ արագ և հեշտ Ձեր առօրյա գնումներում։ Loyal bonus card-ի առավելություներից մեկն այն է, որ դուք ստանում եք հրաշալի առաջարկներ բազում հայտնի բրենդներից։

Որտեղի՞ց կարող եմ եմ ձեռք բերել իմ քարտը։

Պլաստիկ Քարտ։ Loyal bonus card-ը անվճար է։ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր քարտը մեր սպասարկման կենտրոնից կամ մեր գործընկեր կազմակերպություների մասնաճուղերից։ Քարտը ձեռք բերելուց անմիջապես հետո, դուք այն հեշտորեն կարող եք կցել Ձեր անձնական էջին և սկսել կուտակել միավորներ։ Վիրտուլ Քարտ։ Վիրտուլ Loyal bonus card-ը նույնպես անվճար է, և այն գեներացվում է մեր կայք էջի (loyalcard.am) միջոցով կամ հեռախոսային հավելվածի օգնությամբ։ Վիրտուլ քարտը ձեռք բերելուց անմիջապես հետո, դուք կարող եք հեշտորեն կուտակել միավորներ Ձեր Loyal bonus card-ին։

Որտեղի՞ց և ինչպե՞ս կարող եմ կուտակել բոնուսներ։

Դուք կարող եք կուտակել միավորներ՝ ներկայացնել Ձեր քարտը մեր գործնկեր կաղմակերպություների սպասարկման կետերում, որտեղ Դուք կտեսնեք Loyal bonus card-ի նշանը։

Ինչպե՞ս ստեղծել իմ վիրտուալ Loyal bonus card-ը։

Վիրտուլ Loyal bonus card-ը գեներացվում է մեր կայքէջի (www.loyalcard.am) միջոցով կամ հեռախոսային հավելվածի օգնությամբ։ Վիրտուալ քարտ ստանալու համար կարող եք այցելել www.loyalcard.am հղումով, մուտք գործել Ձեր անձնական էջ, սեղմեք “ՈՒնես Loyalcard” կոճակը, պատասխանը “ՈՉ” և հետևեք հրահանգներին։ Եթե Դուք արդեն ներբեռնել եք մեր հավելվածը,ապա այցելեք գրանցման բաժին, սեղմեք “ՈՒնես Loyalcard” կոճակը, պատասխանը “ՈՉ” և հետևեք հրահանգներին։

Ինչպե՞ս կարող եմ կցել իմ վիրտուալ քարտը իմ անձնական էջին։

Խնդրում ենք զանգահարել (+374 10) 54 58 58. Մեր ինֆորմացիոն կենտրոնը կօգնի Ձեզ կցելու Ձեր քարտը Ձեր անձնական Էջին։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ տեղեկատվություն իմ կուտակած միավորների մասին։

Կուտակված միավորների մասին ինֆորմացիան հասնելի է գրանցված օգտատերերի համար մեր կայքէջում և հեռախոսային հավելվածում։ Ինֆորմացիոն կենտրոն։ +374 10 54 58 58

Ի՞նչ պետք է անել քարտը կորցնելու պարագայում։

Անձնական քարտը կորցնելու պարագայում, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեր սպասարկման կենտրոնի հետ +374 10 54 58 58 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլ․ նամակ info@loyalcard.am հասցեին։ Աշխատանքային ժամերն են 10։00-18։00։

Կորած քարտը վերականգնել հնարավո՞ր է։

Դուք հեշտությամբ կարող եք վերականգել Ձեր կորցրած քարտը մեր սպասարկման կենտրոնից։

Իմ քարտը կորցնելու պարագայում արդյո՞ք կորցնում եմ իմ կուտակած միավորները։

Ոչ, մեր սպասարկման կենտրոնից Ձեր քարտը վերականգնելուց հետո Դուք հեշտությամբ կարող եք կցել Ձեր նոր քարտը Ձեր անձնական էջին և շարունակել օգտագործել Ձեր կուտակած միավորները։ Սպասարկման Կենտրոն։ +374 10 54 58 58

Արդյո՞ք իմ կուտակված միավորները կարող են սառեցվել։

Կուտակված միավորները հնարավոր է սառեցվեն միայն 2 դեպքում՝ 1. Դուք ձեռք եք բերել միավորներ անօ րինական ճանապարհով։ 2. 24 ամիսների ընթացքում Դուք չեք կուտակել առնազն 1 միավոր։ Մնացած դեպքերում միավորների սառեցումը անհնար է։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել loyalcard.am կայքում։

Դուք կարող եք գրանցվել loyalcard.am կայքում օգտագործելով Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նշելով Ձեր հեռախոսահամարը(հետագայում կուտակած միավորներով վճարումներ կատարելու և կորցրած քարտը վերականգնելու համար)։ Գրանցումը ավարտելուց հետո դուք ստանլու եք SMS կոդ, որը ակտիվացնելուց հետո դուք միանգամից կակտիվացնեք Ձեր անձնական էջը։