ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հաճախորդի իրավունքները և պարատականությունները

Հաճախորդն իրավունք ունի.

Սահմանված խանութներից գնումներ կատարելու դեպքում պահանջելու, որպեսզի կատարված գնումների համապատասխան չափով քարտի վրա կուտակվեն բոնուսներ:

Մասնակցելու հայտարարված զեղչերին և ակցիաներին, գնելու նաև կուպոններ:

Պահանջելու, որ սպասարկումը կատարվի պատշաճ կարգով:

Սպասարկման ժամանակ խնդիրներ առաջանալու դեպքում կապվելու Ընկերության հետ:

Քարտի վնասվելու դեպքում պահանջելու փոխարինել քարտը:

Խանութների ցանկին և այլ տեղեկություններ իմանալու համար այցելելու Ընկերության՝www.loyalcard.am ինտերնետային  կայք:

Պայմանագրի կատարման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում կապվելու Ընկերության հետ՝ առաջացած խնդիրները պարզաբանելու և լուծումներ ստանալու համար:

      Հաճախորդը պարտավոր է.

Պատշաճ կարգով պահպանել քարտը:

Ընկերությանը տրամադրել աշխատող հեռախոսահամար, ինչպես նաև էլեկտրոնային հասցե:

Հեռախոսահամարների և էլեկտրոնային հասցեների փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնելու Ընկերությանը:

     Լոյալ Կուպոն

Գնված կուպոնը, ինչպես նաև դրա դիմաց վճարված գումարը վերադարձման ենթակա չեն։